Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը. sportbox

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի ռուս մասնագետ Վալերի Կարպինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թիվ 1 թեկնածուն է, գրում է Sportbox-ը` հղում կատարելով իր աղբյուրներին։

Ինչպես հայտնի է, մեր ընտրանու նախկին մարզիչ Բեռնար Շալանդը հրաժարական է տվել Եվրո-2106-ի ընտրական խաղում Ալբանիայից կրած պարտությունից հետո (Ալբանիա-Հայաստան` 2:1)։

Օրերս Կարպինը եղել է Երևանում, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Ըստ լրատվամիջոցի` Կարպինի թեկնածությունը նախընտրելի է այն պատճառով, որ վերջինս «Սպարտակ»-ը գլխավորելու ընթացքում հաջողությամբ աշխատել է Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի հետ: Նախկինում 46-ամյա ռուս մասնագետն աշխատել է իսպանական «Մալյորկա» թիմում:




Լրահոս