Քիչ առաջ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի մասնակցությամբ բացվեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի մասնաշենքը:
Արարողությանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը, ՏԿ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը և այլք:
Նախարարին ներկայացրել են, թե ինչ հնարավորություններ ունի նորաբաց կենտրոնը: Ներկայացնելու պահին նույնիսկ նշեցին, որ Թուրքիայում այդ նույն ժամանակահատվածում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Արմեն Երիցյանը պահանջեց, որ կառավարման կենտրոնի աշխատակիցների 70 %-ը պետք է աղջիկներ լինեն և հորդորեց, որ պայմաններ լինեն նաև հաշմանդամների համար: ՏԿԱԻ նախարարը կենտրոնում շրջելուց հետո իր գոհունակությունը հայտնեց, և ընդգծեց, որ նման կենտրոնի առկայությունը շատ կարևոր է:
Լուսանկարները` Armlur.am-ի