Խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ դիրքորոշումը մնում է անփոփոխ. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա Հայաստանում, ունենալով արտաքին եւ ներքին կայունության ռիսկեր, ունենալով Ղարաբաղյան խնդիր, ունենալով չկայացած կուսակցական համակարգ, առաջնային որոշման մանդատ տալ խորհրդարանին, դա իր մեջ լրջագույն ռիսկեր է պարունակում: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին` այս մասին նշեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը հաստատել է, որ աշխատում են ևս մեկ տարբերակի՝ այն է՝ գործող կիսանախագահական տարբերակը բարելավելու վրա: Երբ որ նախագծերը կգան խորհրդարան, տվյալ նախագծի, այն է՝ կիսանախագահականի բարելավված տարբերակի վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք, այժմ, չունենալով որևէ փաստաթուղթ, որևէ դիրքորոշում չենք կարողանալու հայտնել: Իսկ խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս