Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովում ՀՅԴ-ն չի ընդգրկվի. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսելով կոռուպցայի դեմ պայքարի հանձաժողովի մասին, ասաց, որ իր համար անհասկանալի է, թե այդպիսով կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ մոդել է ընդունվում:

«Անկախ փորձագիտական խմբում ընդգրկելու առաջարկին մենք պատասխանում ենք, որ ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրելուց մի քանի պատճառով։ Առաջին պատճառն այն է, որ երկար տարիներ ունենք կոռուպցիայի պայքարի մեր առաջարկները, որոնք հիմնավոր պատճառով չեն մերժվել, բայց անտեսված են»,-նշել է ՀՅԴ-ական պատգամավորը` հավելելով.

«Այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրի գերակա խնդիրների մեջ է մտնում, կասկած չկա: Բայց դեռևս չի իրացվել այն հիմնական մոտեցումը, որի շուրջ կկարողանանք կոնսենսուսի գալ: Այստեղ առաջնահերթ քայլը, պատգամավորի պնդմամբ, համապատասխան միջավայրի ստեղծումն է: Երկրորդ կարևոր հանգամանքը պատշաճ վարձատրության համակարգի հաստատումն է: Եվ երրորդ ուղղությունը կոնկրետ պատասխանատվությունն է: Այս երեք հիմնական ուղղություններով մենք պետք է քննարկենք բոլոր ոլորտներում կոռուպցիոն երևույթների կանխարգելման հնարավորությունը»:

Մինասյանն ասաց, որ այս պահին իրենք ունեն 12 էջանոց առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է նախկին կառավարությանը, ներկայիս կառավարությանը, «բայց այսօր ունենք այն, ինչ ունենք»:




Լրահոս