«Նապոլի»-ի 27-ամյա հարձակվող Գոնսալո Իգուաինն ապրիլի վերջին կբանակցի իր ներկայիս ակումբի հետ աշխատավարձի բարձրացման և պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2018 թվականին:
Եթե կողմերը համաձայնության չհասնեն, «Լիվերպուլ»-ը հնարավորություն կունենա պայքարել արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար:
Նշվում է, որ Իգուաինի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոմա»-ն և «Բարսելոնա»-ն: