«Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն այժմ կգործի նոր շենքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին` Աուտիզմի իրազեկման միջազգային օրը, կայացավ «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացումը, որտեղ կիրականացվի աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան։

2008 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ին: Աուտիզմով երեխաների կրթաշտկողական աշխատանքը շատ դժվարին և մեծ ներդրումներ պահանջող գործընթաց է, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատականացված ինտենսիվ ուսուցում` մեկ թերապևտ` մեկ երեխա հարաբերությամբ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2008 թվականից ի վեր տրամադրել է ավելի քան 115 500 000 միլիոն դրամ, ինչի շնորհիվ 3-ից 12 տարեկան 30 սաները կենտրոն են հաճախում անվճար:

Կենտրոնի աշխատակազմը և այնտեղ հաճախող երեխաների ծնողները փաստում են, որ հաճախումների շնորհիվ երեխաների մոտ նկատելի առաջընթաց է արձանագրվել ոչ միայն գիտելիքների ձեռքբերման մեջ, այլև ինքնասպասարկման ու սոցիալականացման առումով: Այդ մասին են վկայում երեխաների վարքագծում նկատվող փոփոխություններն ու մտավոր ունակությունների զարգացումը: Կենտրոնի սաներից 14-ն արդեն զուգահեռ հաճախում են հանրակրթական դպրոց:

Ստացված արդյունքները վկայում են «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի արդյունավետության փաստը: Երեխաները չեն կարող բուժվել, քանի որ աուտիզմի համար դեղամիջոց հայտնաբերված չէ: Սակայն ինտենսիվ վաղ միջամտությունը զգալի առաջընթաց արձանագրելու հնարավորություն է տալիս: Աուտիզմով ախտորոշված երեխաներն ունեն հատուկ ծառայությունների և աջակցության կարիք `այս ամենին հասնելու համար:

Աուտիզմը կարողությունների սահմանափակում է` կապված զարգացման հետ, որը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Այն նյարդաբանական խանգարման արդյունք է, որն ախտահարում է ուղեղի տարբեր հատվածները: Աուտիզմով տառապող և՛ մեծահասակները և՛ երեխաները սովորաբար վերբալ (խոսքային) և ոչ վերբալ (ոչ խոսքային) հաղորդակցության, սոցիալական հարաբերությունների, ինչպես նաև զվարճանքի և խաղային գործունեության առումով խնդիրներ են ունենում:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (11)

unnamed

 

unnamed (5)




Լրահոս