Beeline-ն անց է կացնում ակցիա «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 ապրիլի, 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է «Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում ակցիայի անցկացման մասին: Մինչև 2015թ. մայիսի 31-ը ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կավելանա և կկազմի 300-ից մինչև 9000 դրամ: Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին:

«Եթե բաժանորդի հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ տվյալ պահին հաշիվը լիցքավորելու հնարավորություն չկա, ապա մենք առաջարկում ենք օգտվել «Վստահության րոպեներ» ծառայությունից: Մենք ժամանակավորապես կլիցքավորենք հաճախորդի հաշիվը նրա դիմումի հիման վրա: Beeline-ը ոչ միայն իր հաճախորդներին առաջարկում է առավելագույնս պարզ և հարմար ծառայություններ, այլ նաև հոգ է տանում, որպեսզի նույնիսկ հաշվի նվազագույն մնացորդի դեպքում հաճախորդները շարունակեն մնալ կապի մեջ և օգտվել մեր ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Վստահության րոպեներ» ծառայության շրջանակում տրամադրվող գումարի չափը կախված է վերջին երեք ամիսների ընթացքում բաժանորդի կողմից ծառայությունների համար ծախսված գումարից: «Վստահության րոպեներ» կարելի է ստանալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ռոումինգում` հավաքելով *141# հրահանգը: Փոխանցված գումարի գործողության ժամկետը 3 օր է ՀՀ տարածքում, իսկ ռոումինգում գտնվելիս այն բաժանորդին կտրամադրվի 7 օր ժամանակահատվածով:

Նշված ժամանակահատվածի ավարտից հետո «Վստահության րոպեներ»-ի գումարն ավտոմատ կերպով կգանձվի բաժանորդի հաշվեկշռից, նույնիսկ եթե հաշվի վրա միջոցներ դեռ չկան: Ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր ավելի քան 3 ամիս հանդիսանում են Beeline-ի բաժանորդ։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.beeline.am կայք:




Լրահոս