ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել:
Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում: