Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, այսօր Կոտայքի մարզպետարանում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատակիցներին ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին:
Ներկա է եղել նաև նախկին մարզպետ Արամ Հարությունյանը: Նախարարը նախկին մարզպետին շնորհակալություն է հայտնել բեղմնավոր աշխատանքի համար, վերջինս նաև ելույթ է ունեցել:
Նորանշանական մարզպետն իր ելույթում նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ապա հայտարարել, որ ուժ ու եռանդ չի խնայելու և աշխատելու է` մարզի բարօրության համար: