![](https://armlur.am/wp-content/uploads/2014/05/vladimir-putin-sezh-sargsyan.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին: