Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: Նիստում անդրադարձ է եղել ներկուսակցական խնդիրներին, ՀՀ նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցին Չինաստան: Այս մասին նիստից հետո նշեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և հայտարարեց, որ այսօր ՀՀԿ 25-ամյակն է, ինչի առթիվ շնորհավորել են միմյանց:
Պատասխանելով հարցին, թե Կարապետ Գուլոյանին մարզպետ նշանակելը Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի «բարիշելու» մասին է խոսում, Նաղդալյանը նշեց, թե իրականությունն այն է, որ նշանակվել է, իսկ մյուս խոսակցությունները ֆանտազիայի ժանրից է:
«Նա երկար ժամանակ աշխատում է, և այսօր կառավարությունը որոշում է կայացրել, մյուսները ինչ ուզում են, կարող են խոսել: Պաշտոնյայի նշանակելու նախաձեռնությունը թե ում է պատկանում, դուք տեղյակ եք», – նշեց նա:
Հ. Նաղդալյանը նշեց, որ Կ. Գուլոյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու խնդիր չի ծագել և չի առաջացել: