Խուզարկության ընթացքում տանտերը ներկայացրել է ատրճանակ` 3 փամփուշտով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1988 թ. ծնված Լյովա Կ.-ի բնակարանում և օժանդակ շինություններում:

Խուզարկության ընթացքում Լյովա Կ.-ն կամավոր ներկայացրել է «ATMAGA-2004-LIGHT» տիպի 9 մմ տ/չ ատրճանակ` 3 փամփուշտներով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:




Լրահոս