Հայաստանում տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրը համարվում է ոչ աշխատանքային օր` մեռելոց: Այդ օրը մեր համաքաղաքացիները, սովորույթի ուժով, այցելում են իրենց անցավորների գերեզմաններ:
Սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է «սրբագրել» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը և այդ օրը դարձնել աշխատանքային օր: Վարչապետը բացատրել էր, թե շաբաթ օրերն աշխատելն անօգուտ է և մեծ վնաս է հասցնում առանց այն էլ վատ վիճակում գտնվող տնտեսությանը:
Armlur.am-ը փորձեց մեր համաքաղաքացիներից ճշտել, թե ինչպես են վերջիններս վերաբերվում սպասվող փոփոխությանը: Ստացված պատասխանները կարելի է երկու մասի բաժանել: Ոմանք համաձայն էին այդ օրն աշխատանքային դարձնելու հետ, ոմանք էլ նշեցին, թե այդ օրերին գոնե հնարավորություն են ունենում այցելել իրենց մահացած հարազատների շիրմին:
Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան