Facebook սոցիալական ցանցում “Բոյկոտ” խորագրով խումբ է բացվել, որի անդամները բոյկոտում են հայ օլիգարխներին պատկանող բիզնեսներն ու ապրանքանիշերը: “Մենք բոյկոտելու ենք այն մարդկանց ծառայություններն ու բիզնեսը, որոնք որևէ կերպ վնաս կհասցնեն հասարակությանը”,- գրված է “Բոյկոտ” խմբի էջում: Թիրախային ապրանքանիշերի ցանկում, մասնավորապես, Ռուբեն Հայրապետյանին պատկանող ևևԲջնիևև հանքային ջրերի գործարանի արտադրանքն է, ինչպես նաև ևևՋազվեևև սրճարանների ցանցը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին: Այս պահին խումբը 377 մասնակից ունի. թիվը շարունակ աճում է:
Բոյկոտում են…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ