Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ., 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 11-ի ցերեկը և 12-ի գիշերը նույնքան կնվազի:
Երևանում ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: