Մեկն էլ ստեղ երեկ յուղ էր վառում. Միքայել Մելքումյանը վիրավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ ամբիոնից կարծիք էր հայտնել, թե գազամատակարարման հարցերով զբաղվող հանձնաժողովը ծածկադմփոց է արել: Նման որակումը վիրավորել էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին, ով նույնպես այդ հանձնաժողովի անդամ է:

Իր ելույթում պատգամավորն անդրադարձավ Քոքոբելյանի քննադատությանը: «Հանձնաժողովը մեծ, ծավալուն աշխատանք է արել: Այդ ձեզ է կողքից թվում, թե ծածկադմփոց է եղել, իսկ աշխատանքները դեռ չեն վերջացել: Ես խնդրում եմ ձեր գործընկերների գործունեությանը դուք կոռեկտ գնահատականներ տաք, մեկն էլ երեկ յուղ էր վառում ստեղից: Դրա համար պետք է հարգալից վերաբերմունք ունենաք: Եկեք, դուք մտեք, մասնակցեք. բոլորն ազատ են եղել»,- նշեց նա:

Մելքումյանը նշեց, թե քննարկումներին պետք է ներկա լինի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը և հավելեց, թե այդ կառույցի աշխատանքի մասին քննադատություններ ունի:




Լրահոս