Չեմ վտանգի Մեսսիի առողջությունը. Լուիս Էնրիկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ ոչ մի դեպքում վտանգի չի ենթարկի թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջությունը: Նա այս մասին հայտարարել է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ալմերիա»-ի դեմ այսօր սպասվող խաղից առաջ:

«Մեսսիի մասին կարող եմ ասել միայն, որ ոչ մի դեպքում վտանգի չեմ ենթարկի նրա կամ մյուս ֆուտբոլիստների առողջությունը: Որքան հնարավոր է խնամքով կվերաբերեմ սաներիս: Մենք հիանալի գիտենք մեր աշխատանքը»,- նշել է նա:




Լրահոս