Ֆրանսիայի իշխանություններն օրինագիծ են մշակում, որը ոչ միայն կօրինականացնի նույնասեռ ամուսնությունները, այլև պաշտոնական փաստաթղթերից կվերացնի “հայր” և “մայր” բառերը` դրանք փոխարինելով “ծնող” բառով, որը ոչ ավանդական ընտանիքների համար անհարմարություններ չի ստեղծի: Մշակվող օրինագծում ասվում է, որ “ամուսնությունը նույն կամ տարբեր սեռերի երկու անձանց միությունն է”: Օրինագծին դեմ է ֆրանսիական կաթոլիկ եկեղեցին: Ֆրանսիական գլխավոր եպիսկոպոսներից Դոմինիկ Ռեյը պահանջել է նույնասեռ ամուսնությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, իսկ Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Ֆրանսիայից 30 եպիսկոպոսների է հրավիրել` կոչ անելով պայքարել նոր օրինագծի դեմ: Համապատասխան օրինագիծը կառավարությանը կներկայացվի հոկտեմբերի 31-ին:
Ֆրանսիայում կվերացվեն հայր եվ մայր բառերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ