ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետության նախագահը կարող է գնահատականներ հնչեցնել, որովհետեւ դա իր կառավարությունն է»:

Սերգեյ Բագրատյան «Ժամանակ»

Սերժ Սարգսյանն այնքան է լռել, որ արդեն պատահականություն համարվող նրա քննադատությունը զարմանքով է ընդունվում ու տարատեսակ գնահատականների արժանանում: Ստացվում է, որ նա, ով կառավարության գործունեության վերաբերյալ մշտապես եւ առաջինը պետք է խոսեր, ամենաանհետեւողականն է եղել: Նույնիսկ շարքային քաղաքացիներն ավելի անհանգիստ են, ու կարելի է ասել՝ ուշադիր հետեւում են գործադիրի քայլերին: Յուրաքանչյուրը կվկայի, որ մարդկանց աչքից ոչինչ չի վրիպում, ու մեր հայրենակիցները ոչ պակաս սուր գնահատականներով վաղուց էին «արժեւորել» Տ. Սարգսյանին ու նրա թիմին:




Լրահոս