«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մի քանի նախարարների շրջանում «Ժողովուրդ»-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ նրանից ոչ մեկը մինչ օրս չի ծանոթացել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցի հետ (բացառությունը ՏԿՆ Գագիկ Բեգլարյանն էր) Դե, իհարկե, ծանոթանային, որ ի՞նչ անեին, դրանից ի՞նչ պետք է փոխվեր: Նախարարներն էլ գիտեն, որ Կարեն Անդրեասյանն ընդամենը թուղթ է սեւացրել:
ՀՀ ՄԻՊ ինստիտուտը տարիներ շարունակ հետեւողական ձեւով արժեզրկվում է, եւ այդ գործընթացի առանցքային դերակատարը հենց ինքը` Կարեն Անդրեասյանն է: Այն պահից, երբ չորս տարի առաջ նա ստանձնեց ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնը, ակնհայտ էր, որ որոշ ժամանակ անց պետական պաշտոնյաները դադարելու են ՄԻՊ-ին բանի տեղ դնել եւ այդ կառույցին սկսելու են վերաբերվել որպես դեկորատիվ նշանակություն ունեցող մի գրասենյակի: Կարեն Անդրեասյանն այս ընթացքում ամեն ինչ արել է, որ բոլորը` ՀՀ քաղաքացիներն էլ, պաշտոնյաներն էլ, իր մասին մոռանան, որպեսզի ինքն էլ իր համար ծառայողական ավտոմեքենա ունենա ու բարձր աշխատավարձ ստանա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: