Տպավորություն է, որ Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերներն ուզում էին, որ իրենց ձերբակալեն. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությամբ Սահմանադրություն ոտնահարվեց, թե չէ՝ պարզ կդառնա, եթե իմանանք ձերբակալության պատկերը և հիմքերը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալություններին` այս մասին նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ նախորդ ճեպազրույցների ժամանակ Արմեն Ռուստամյանն անդրադարձել էր Ժիրայր Սէֆիլյանի գործունեությանը և նշել, որ ապրիլի 24-ին նման գործողություններ կատարելը սխալ է:

«Սա փոխանակ զգուշացում լիներ, հենց նույն Սէֆիլյանի և իր ընկերների համար, դրա փոխարեն ինչ-որ վայրահաչություններ, ինչ-որ անկապ արձագանքներ լսեցինք: Եվ շատ ակնհայտ էր, որ կարող էր սա բերել այսպիսի հետևանքների: Այն հոդվածը, որի հետ կապված հետապնդում է իրականացվում հենց այդ կանախարգելման հետ է կապված, որովհետև խոսքը գնում է նախապատրաստության մասին, որ եթե անթույլատրելի մի բան է նախատեսվում, դա պետք է կանխվի:

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ժիրայր Սեֆիլյանը և իր ընկերներն ուզում էին, որ իրենց ձերբակալեն: Շատ պարզ է, որ այդ ամեն ինչը բերելու էր դրան, որ ապրիլի 24-ի հետ կապել այդպիսի գործողությոններ կարող էր բերել համապատասխան վերաբերմունքի համապատասխան մարմինների կողմից և դա վերահսկվեր»,-նշեց Ռուստամյանը:

Պատգամավորը  չբացառեց, որ ապրիլի 24-ից այդ հիմքերը կվերանան և հետո նրանք ազատ արձակվեն:




Լրահոս