Սերժ Սարգսյանը ձերբակալության հրահանգներով չի զբաղվում. Վահրամ Բաղդասարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայի ազգանունով մարդիկ ցանկանում էին խոչընդոտել ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումները և նրանց հարկավոր է մեկուսացնել մինչև ապրիլի 24-ը։  ԱԺ-ում ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի և ընկերների ձերբակալությանը:

«Մենք նախօրոք գիտեինք, որ լինելու են սադրիչ գործողություններ: Ձեզ ի՞նչ է թվում, թե բոլոր սադրիչ գործողությունները նախօրոք պլանավորվում են, ոչ, մի տեղ են հավաքվում  մի քանի հազար մարդ և արդյունքում լինում է բախում։ Սակայն իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սադրիչ գործողությունների մասին հայտարարություններ են եղել, եղել են ագրեսիվ հայտարարություններ, և այս ամենն իրավապահ մարմիններն ապացուցել են»,- ընդգծեց նա:

Պատգամավորը նշեց, թե բարկանում է, երբ Սէֆիլյանի և համախոհների ձերբակալությունը կապում են Սերժ Սարգսյանի հրամանի հետ։

«Այս երկրի որ անկյունում ինչ լինում է, ասում են` Սերժ Սարգսյանի հրամանով, նա նման հրահանգներով չի զբաղվում, նա զբաղվում է Հայոց ցեղասպանության միջոցառումների կատարմամբ, ԼՂՀ հիմնահարցով և այլն»,- եզրափակեց նա:




Լրահոս