Բրիտանական OMG Life ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին լուսանկարչական սարքը, որն ունակ է նկարել առանց մարդու միջամտության: Autographer անունն ստացած խցիկը վաճառքի կհանվի նոյեմբերին, նախնական գինը` 650 դոլար: Սարքը հագեցած է GPS ընդունիչով, ինֆրակարմիր ճառագայթման և ջերմության սենսորներով, մագնիսամետրով և այլն: Այդ հաղորդիչների օգնությամբ էլ սարքն ինքնուրույն որոշում է՝ երբ նկարահանել: Հատուկ հավելվածի միջոցով խցիկը կարելի է միացնել սմարթֆոնին և լուսանկարներ ուղարկել բջջային սարքի վրա: Այս սարքը հագեցած է 5 մեգապիքսել հզորությամբ մատրիցայով, լայնանկյուն օբյեկտիվով, 136 աստիճան տեսադաշտով, Bluetooth-ով և 8 Գբ հիշողությամբ, ընդունակ է օրական երկու հազար լուսանկար անել:
Թողարկվել է առանց մարդու միջամտության լուսանկարող սարք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ