«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին տեղափոխել են Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին և Գևորգ Սաֆարյանին՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին երեկ մեղադրանք է առաջադրվել:
ՀԽ պատգամավոր Արամ Հակոբյանի նկատմամբ կալանքի փոխարեն որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 500,000 ՀՀ դրամի չափով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։
Սա նշանակում է, որ նա կարող է մնալ ազատության մեջ, սակայն քրեական գործի քննությունը շարունակվում է։