Ուշադրությո´ւն. հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրությո´ւն
Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության  գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են  անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:

Հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով:

Երևանում ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:




Լրահոս