Հայաստանում հայտնվել են Ուկրաինայի արևելքում քանդված կառույցներից հանված ամրաններ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:

Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արևելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները և վաճառում:

Ուկրաինայի արևելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով և հարվածում տեղական արտադրողին: Բայց առանց այս էլ ամրանների տեղական արտադրությունը արդեն ամիսներ շարունակ գտնվում է ուկրաինական, ռուսական և վրացական ամրանների «ճնշման» տակ: Գրիվնայի, ռուբլու և լարիի կտրուկ արժեզրկման պատճառով այդ երկրներում արտադրվող ամրանները տեղական շուկայում էժանացել են մոտ 30 տոկոսով: Ներկրվող ամրանների հետ մրցակցելու համար մեր արտադրողները նվազեցրել են իրենց արտադրանքի գները և հայտնվել սնանկացման եզրին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս