Հալեպում հայազգի մայր եվ դուստր են զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հալեպի Սուլեյմանիա և Թելեֆոն Հաուայե փողոցների միջև գտնվող Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվածների թվում են եղել նաև հայուհի Մարիա Աղազարյանը և նրա տասնամյա դուստր Ջուլին: Այս մասին “Արմենպրես”-ին տեղեկացրել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը:
“Հալեպի նորությունների լրատվական ցանց” ֆեյսբուքյան էջից տեղեկացել են, որ զոհվել է նաև Մարիա Աղազարյանի ամուսինը` Ռայմուն Ֆահման, ով քրիստոնյա արաբ էր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Գյուլբենկյան վարժարանի մոտակայքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով չորս մարդ զոհվել է, տասնյակից ավելի մարդ էլ վիրավորվել է: Զոհվածների թվում էր նաև հայազգի Վարդան Մութաֆյանը: Վերջինս Դեր Զորի բնակիչ էր, սակայն ավելի ապահով լինելու համար տեղափոխվել էր Հալեպ: Մամլո խոսնակի խոսքով` վիրավորների թվում է նաև հայուհի Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ:




Լրահոս