Ապրիլի 16-ից 17-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 42-րդ լիագումար նիստերը եւ Սոցիալական քաղաքականության ու մարդու իրավունքների, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Իրավական հարցերի, Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովների, ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի, ինչպես նաեւ՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստերը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, վերոնշյալ նիստերին կմասնակցեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Դոխոլյանը, Վահան Բաբայանը:
Ապրիլի 14-ից 17-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենան ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից Փորձագիտախորհրդատվական եւ Տեղեկատվավերլուծական իրավական կենտրոնների նիստերը:
Վերոնշյալ նիստերին կմասնակցեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Արտակ Դավթյանը եւ Արտաշես Գեղամյանը: