Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այնուհետեւ ՀՀ Նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը այսօր երեկոյան կվերդառնա Հայաստան: