Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծամորի բաժնի կողմից որպես անհայտ կորած ապրիլի 6-ից որպես անհետ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակչուհի, 22-ամյա Մարիամ Տ.-ն: Ոստիկանության հաղորդագրության համաձայն` Մարիամը ժամը 22.00-ի սահմաններում տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Մայիսյան համայնքի ղեկավար Եսայի Մովսիսյանը Armlur.am-ին հայտնեց, որ Մարիամը 5 օր անց` շաբաթ օրը, գտնվել է: «Քեռու տանն է եղել համարյա մի շաբաթ: Իբր նեղացած է եղել հարազատներից»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ գտնված աղջկա հարազատներն ասում են, թե գնացել էր Վանաձոր` քեռուն այցելության, իսկ գյուղում լուրեր են շրջանառվում, թե Մարիամն ընկերոջ հետ էր փախել, քանի որ ծնողները դեմ էին նրանց հարաբերություններին:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ Մայիսյանում ևս մեկ անհետ կորած աղջիկ կար, ով կրկին գտնվել է շաբաթ օրը: Նա էլ գտնվել է Ատոմակայանի տարածքում. «Առողջական խնդիրներ ունի այդ աղջիկը»,- հայտնեց Եսայի Մովսիսյանը: