Ապրիլի 12-ին Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին և հայ ու վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից նվիրաբերված խաչքարերի օծման արարողությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից:
Օրհնության կարգն անցկացրին Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Միջոցառմանը ելույթներ ունեցան Վանաձորի և Բաթումի քաղաքապետեր Սամվել Դարբինյանը և Գիորգի Երմակովը, Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:
Բաթում կատարած այցի շրջանակներում Վանաձորի քաղաքապետը հյուրընկալվեց Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովին: Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին երկու քույր քաղաքներ Վանաձորի ու Բաթումի միջև տարաբնույթ կապերի հետագա զարգացման հեռանկարները:
ԱԳՆ