Բան Կի Մունը խուսափել է «Ցեղասպանություն» բառից և օգտագործել է «վայրագություն»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Օսմանյան կայսրությունում հայերի հետապնդումները «վայրագություն» է համարում, սակայն չի շտապում օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ կոչ անելով երկրների շարունակել համագործակցությունը 100 տարվա վաղեմությամբ դեպքերի վերաբերյալ փաստերը հաստատելու հարցով. գրում է ՏԱՍՍ-ը:

Նման դիրքորոշումը լրագրողներին ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքերով՝ համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում «ի գիտություն են ընդունել» Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, ով անցած կիրակի օրը 1915-16թթ. հայերի զանգվածային սպանություններն ու հետապնդումները անվանել է «20-րդ դարի առաջին» ցեղասպանությունը:

Ինչպես նշել է Դյուժարիկը, Բան Կի Մունը «հրաշալի հիշում է, որ ապրիլի 24-ին Հայաստանում և այլ երկրներում հիշատակելու են 1915-ի ողբերգական դեպքերի 100-ամյակը», ինչպես նաև` «գիտակցում է հարցի զգայուն լինելը՝ կապված տեղի ունեցածի որակումների հետ»։




Լրահոս