Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին:
«Հաջորդ շաբաթ ինձ բախտ է վիճակվել լինել Թուրքիայում, այս անգամ` Ստամբուլում՝ մասնակցելու Դարդանելյան օպերացիաի հարյուրամյակի տոնակատարություններին»,- ասել է Նարիշկինը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի (խորհրդարանի) ղեկավար Ջեմիլի Չիչեկի հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ներկայումս դեռ դիտարկվում է, քանի որ նույն օրը Թուրքիայում կայանալու են տոնական միջոցառումներ Չանաքալեի ճակատամարտի առթիվ, որոնց ևս Ռուսաստանը պետք է ներկայացվի բարձր մակարդակով: