«ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպությունը կօտարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված «Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեին հարակից տարածքում երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման» ծրագրին, որով կազմակերպությունն իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Դրանց շրջանակում նախատեսվում է կառուցել ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով բաշխվելու են Հայաստանի Հանրապետության երիտասարդ մասնագետներին։

Ըստ այդմ, ավագանին որոշել է մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի հ. 55/26 հասցեում գտնվող շինությունը և հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը:




Լրահոս