Ափսոսում եմ, որ չեմ խաղացել Պրեմիեր լիգայում. Բուֆոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր կարիերայի մասին և ափսոսանք հայտնել, որ չի կարողացել հանդես գալ նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում:

«Միակ բանն, ինչի համար ափսոսում եմ, այն է, որ երբեք չեմ խաղացել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Կցանկանայի տեսնել անգլիական մարզադաշտերն ու զգալ մթնոլորտը: Երբեք Իտալիայի սահմաններից դուրս հանդես չեմ եկել: Կարծում եմ, որ  Ա Սերիան ամենամրցունակ առաջնությունն է և աշխարհի լավագույն լիգան»,- նշել է նա:




Լրահոս