Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն գոհ է, որ ամերիկացի Ֆլոյդ Մեյվեյզեր-կրտսերի դեմ մենամարտում հետնապահ է համարվելու: Պակյաոն նշել է, որ վաղուց է ցանկացել անցկացնել այդ մենամարտը:
«Ես վստահ էի, որ մեր մենամարտը կկայանա, աղոթում էի դրա համար: Հետնապահ եմ համարվում առաջիկա մենամարտում, սակայն միշտ հաղթել եմ, երբ ինձ մրցակցից թույլ են համարել: Այդ կարգավիճակը ոգեշնչել է ինձ մարզումների ժամանակ: Այն ինձ թույլ էր տալիս ապացուցել, որ աղքատության մեջ ծնված բռնցքամարտիկը կարող է հաջողության հասնել», – նշել է Պակյաոն: