15 ապրիլի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է Երևանում, Արարատում և Եղեգնաձորում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակների վերաբացման մասին: Գրասենյակները գտնվում են հետևյալ հասցեներում. Երևան` Սաֆարյան 5, Արարատ` Աղբյուր Սերոբ 10, Եղեգնաձոր` Սևակի 2/4:
Գրասենյակներն աշխատում են առանց ընդմիջման. Երևանի Սաֆարյան փողոցում գտնվող գրասենյակն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ը: Արարատում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից ուրբաթ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը, իսկ Եղեգնաձորում գտնվող գրասենյակը` երկուշաբթիից շաբաթ ժամը 09:00-ից մինչև 18:00-ը:
«Հավատարիմ մնալով հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը շարունակում է գրասենյակների վերանորոգումը մայրաքաղաքում և մարզերում: Մենք հատկապես կարևորում ենք սպասարկման որակի բարելավումը, ինչի շնորհիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ին և օգտվել մեր պարզ ու հարմար ծառայություններից ավելի հարմարավետ պայմաններում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը։
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումներով.
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ Երևանում