Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոնի և «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ դատապարտյալների երեխաները ապրիլի 13-ին մասնակցել են նկարչության բաց դասի:
Միջոցառման նպատակն էր ազատազրկված անձանց երեխաներին ներգրավել մշակութային միջոցառումներում և դասընթացներում, նպաստել նրանց սոցիալականցմանը և հասարակական կյանքին ակտիվ ներգրավմանը:
«Մուղդուսյան» արվեստի կենտրոնում երեխաները նկարիչ ուսուցիչների օգնությամբ ծանոթացել են նկարելու հմտություններին և կտավների վրա ստեղծագործելու հնարավորություն են ունեցել:
Միջոցառումը երկու կենտրոնների համագործակցության առաջին քայլն է, որին կհաջորդի ազատազրկված անձանց երեխաների զարգացմանը նպաստող շարունակական դասընթացների և միջոցառումների կազմակերպումը:
ՀՀ արդարադատության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն