«Հայաստանը դարձել է կրիմինալ տարրերի կամ խմբավորումների սանձազերծված գործողությունների ասպարեզ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի հայերի համագումարը հանդես է եկել հայտարարութամբ, որում նշված է, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունը դարձել է հերթական բռնարարքների և կրիմինալ տարրերի կամ խմբավորումների սանձազերծված գործողությունների ասպարեզ, և այդ միջոցներով սահմանափակվում են քաղաքացիների, հասարակական ու քաղաքական անձնավորությունների սահմանադրական իրավունքները և նրանց ազատ ու անարգել գործունեությունը:

«Քննչական մարմինների կողմից զանգվածային անկարգության կասկածանքով որոշումը ապացուցում է, որ վերջին շրջանի այլախոհ ակտիվիստների կալանավորման համար բացակայում են կոնկրետ հիմնավորում: Քննչական մարմինների կողմից հայտարարված «մեղադրանքով» երկրում կարելի է կալանավորել ցանկացած մարդու, ուստի և «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատուների նկատմաբ կալանավորման որոշումը, կարելի է նրանց դեմ ամիսներ առաջ սկսված քաղքական ճնշումների շարունակությունը համարել:

Ցավալի է տեսնել, որ Արցախի ազատագրման եւ Հայաստանի անկախության համար պայքարած, ընդհուպ իրենց կյանքը նվիրաբերելու պատրաստակամ անձիք, նման անհիմն մեղադրանքներով կալանավորվում են: Կատարվածը ոչ միայն անձերի, այլ՝ խորհրդանիշների դեմ ոտնձգություն է:

Հնարավոր է չհամաձայնել կալանավորվածների որդեգրած պայքարի եղանակի հետ, բայց հնարավոր չէ չհամաձայնվել և համերաշխություն չհայտնել նրանց արտահայտած մտահոգությունների հետ: Հնարավոր չէ մանավանդ ընդունել հանրային կարգը խախտելու կասկածանքով նման նվիրյալների կալանավորման հետ:

Հիմնադիր խորհրդարանի հնգյակին, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանի և Շանթ Հարությունյանի կալանավորումը, խաթարելով հայության միասնությունը, գոհունակություն կարող է պատճառել միմիայն Հայաստանի և հայության հակառակորդներին, վնասելով Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը:

Եվրոպայի Հայերի Համագումարը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ինքնազսպվածության, կոչ կուղղե բոլորին պահանջելով, որ քաղաքական խնդիրները լուծել քաղաքակիրթ և ժողովրդավարական սկզբունքներով և եղանակով:

Պահանջում ենք հարգել քաղաքացիների Սահմանադրական իրավունքը և անհապաղ ազատ արձակել անօրինությունների դեմ բողոքող կալանավորվածներին՝ անհապաղ և առանց բացառության»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս