Երկվորյակների համար օրը բարի չի լինի. ապրիլի 16-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար:

Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ: Օրը ձեզ հնարավորություն տալիս դրսևորել ձեր լավագույն որակները:

Ցուլ. Գարնանային պայծառ օր է սպասվում` գունեղ ու անմոռաց: Եվ դա կապված է ոչ միայն գարնան տրամադրող եղանակի հետ, այլ նաև ձեր հոգուց ճառագող վառ արևային էներգիայի հետ: Այսօր էլ ավելի շատ կսիրեք կյանքը` հասկանալով, որ բացվող օրվա հետ բարին էլ է այցելել ձեզ:

Օրվա երկրորդ կեսին կկրկնապատկվի ուրախ տրամադրությունը:

Երկվորյակներ. Բացվող օրն այնքան էլ բարի չի լինի երկվորյակներիկ համար. վաղ առավոտից ձեզ կուղեկցի տրամադրության անկումը ու հիասթափությունը:

Կյանքը մռայլ կթվա, գործնական հարաբերություններում կլարվեք ղեկավար անձնակազմի հետ: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:

Խեցգետին. Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք:

Հնարավոր են կենցաղային խնդիրներ, բայց մի վհատվեք, ամեն ինչ դասակարգեք ու սկսեք լուծել դրանք:

Առյուծ. Հաճելի և հանգիստ օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հեռանկարներ: Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով:

Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար` դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Կույս. Աշխատանքի ու մասնագիտական գործունեության հետ կապված հարցերը այսօր առաջնային են, ձեզ սպասվում են խոստումնալից հեռանկարներ: Դուք ստիպված կլինեք ծախսել նաև ձեր անձնական ժամանակը, բայց հավատացեք, որ պարգևատրությունը շռայլ կլինի:

Չնայած ակտիվ գրաֆիկին՝ փորձեք գոնե մոտավոր հետևել սահմանված ռեժիմին:

Կշեռք. Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն:

Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Կարիճ. Օրը բարեհաջող չէ բիզնեսում ներդրումներ կատարելու, կոմերցիոն բնույթի լուրջ նախագծերով զբաղվելու համար: Գործարարի ձեր հոտառությունն այսօր կհիասթափեցնի, փոխարենը՝ անձնական հարաբերություններում կլինենք անսխալ:

Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք:

Աղեղնավոր. Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները:

Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ:

Այծեղջյուր. Օրվա ընթացքում արմատական փոփոխությունները քիչ հավանական են: Ավելի լավ է օրը նվիրել հանգստին, իսկ կարևոր գործերը կարելի է հետաձգել: Նշանի շատ ներկայացուցիչներ հոգնածություն կզգան: Ֆիզիկական աշխատանքը, ուժասպառ անող ֆիզիկական մարզումները՝ ցանկալի չեն:

Ջրհոս. Բարեհաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում, ծրագրում են մի շարք գործարքներ կնքել, որոշ գնումներ կատարել:

Այսօր կարող եք սեփական բիզնեսը հիմնելու վերաբերյալ կարևոր հարցեր քննարկել: Հնարավոր է որոշակի գումար ստանաք:

Ձկներ. Այսօր չարժե բարդ, ձանձրալի գործերով զբաղվել, կարևոր որոշումներ կայացնել: Կդժվարանաք հետագա գործողությունների հստակ ծրագիր կազմել և հետևել դրան:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ իրենց առջև անիրականանալի նպատակներ կդնեն, և ձախողման դեպքում՝ կկորցնեն լավատեսությունը և սեփական ուժերի հանդեպ վստահությունը:




Լրահոս