Բելառուսն ու Ղազախստանն ապրիլի 24-ին Հայաստանում չե՞ն լինի. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ «եվրասիական» գործընկերները՝ Բելառուսն ու Ղազախստանը, ամենայն հավանականությամբ ապրիլի 24-ին ՀՀ-ում բացարձակ ներկայացվածություն չեն ունենա: Համենայնդեպս, եթե ներկայություն լինի էլ, ապա բավականին ցածր մակարդակով:

Երեկ մեզ հաջողվեց երկու երկրների նախագահականից և ԱԳ նախարարություններից ճշտել, որ մինչ այս պահը արտգործնախարարների և երկրի ղեկավարների այցելությունների մասին ոչ մի տեղեկություն չկա: Իսկ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ իր հերթին չհստակեցրեց այս հարցը՝ ասելով, որ բոլոր երկրների պատվիրակությունների վերաբերյալ պատշաճ ժամանակահատվածում տեղեկություն կտրամադրվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս