«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարները ցանկանում են իրենց ակումբում տեսնել «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ Ռահիմ Ստեռլիգին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ 20-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը կլինի առաջիկա ամռանը: Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբը պատրաստ է 50 մլն ֆունտ առաջարկել լիվերպուլցիներին:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլ»-ին, ապա ակումբը չի ցանկանում հրաժարվել թիմի առաջատարի ծառայություններից: