AKA (American Kickboxing Academy)-ի գլխավոր մարզիչ Քսավյե Մենդեսն օգնում է ծանրքաշային կարգում UFC-ի չեմպիոն Քեյն Վելասկեսին պատրաստվել չեմպիոնական գոտու համար Ֆաբրիսիո Վերդումի հետ մղվելիք մենամարտին:
mmafighting.com-ի հետ զրույցում Մենդեսը պատմել է այդ մենամարտի և Լյուկ Ռոկխոլդայի ու Հաբիբա Նուրմահամեդովի` չեմպիոնական տիտղոս նվաճելու շանսերի մասին: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ UFC-ն տարվա վերջում 3 չեմպիոն կունենա, իսկ Վելասկես-Վերդում մենամարտի մասին ասել է. «Քեյնը չի պարտվում, նա լավ է զգում թե´ ֆիզիկապես, թեծ բարոյապես: Նա ուզում է մենամարտի դուրս գալ` հայտարարություն անելու համար: Չեմ կարող հիմա ասել` կստացվի դա, թե` ոչ: Բայց նա կասի բոլորին, որ ինքը լավագույնն է:
Քեյնը կամ ժամանակից շուտ հաղթանակ կտոնի, կա´մ մեծ վնաս կհասցնի: Այս մենամարտն ավելի դաժան կլինի, քան Դոս Սանտոսի հետ էր, եթե, իհարկե, մրցակիցը 5 ռաունդ դիմանա»,-ասել է Մենդեսը: