Սիբիրի դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Նիկոլայ Ռոգոժկինը հյատարարել է, որ անտառային հրդեհները չէին կարող միաժամանակ բռնկվել միանգամից մի քանի շրջանում: Այս կապակցությամբ նա ենթադրել է, որ հրդեհների 90% դեպքերում դրանք կարող են լինել դիտավորյալ հրկիզման ու մարդկային գործոնի պատճառ. հայտնում է lenta.ru-ն:
Նման կարծիք է Ռոգոժկինը հայտնել Չիտայում խորհրդակցության ժամանակ:
Լիազոր ներկայացուցիչը նաև ենթադրել է, որ «տարածաշրջանում գործում են հատուկ սովորեցված ընդդիմադիրները»: Ռոգոժկինը կոչ է արել պարզել միջադեպի պատճառները: Անդրբայկալյան երկրամասում անտառային հրդեհների թիվը հասել է 77-ի, որոնց մակերեսը կազմում է 114 հազար հա-ից ավելի: