«168 ժամ» թերթը գրում է. ««Ցեղասպանություն» բառի օգտագործումն Օբամայի կողմից լիովին բացառել չի կարելի: Ի վերջո, նախագահի կողմից այդ բառի գործածումը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում և ընդամենը բառի գործածում է նշանակում: Ժամանակին իր հայ սփիչրայթերի հորդորով և հեղինակությամբ Ռեյգանն է այդ բառն օգտագործել: Եվ հետո՜: Հետո՝ ոչինչ էլ չի եղել: Նախագահ Օբաման իր վերջին նախագահական շրջանում է գտնվում, և չի բացառվում, որ օգտագործի, թեև դա քիչ հավանական է:
Բայց դարձյալ, ենթադրենք՝ օգտագործեց «ցեղասպանություն» բառը: Նախագահական խոսքերն այս երկրում օրենսդրական ուժ չունեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը՝ անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների պայմաններում Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան դիրքորոշման փոփոխության հնարավորությանը: Նրա համոզմամբ՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ նման են իսրայելաթուրքական հարաբերություններին, որոնք սովորաբար, ի վերջո, հարթվում են»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: