Մերձմոսկվայում ադրբեջանցի «օրենքով գող» է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոլիկ Նոգինսկի մականունով ադրբեջանցի «օրենքով գողը» մարտական ատրճանակով ձերբակալվել է մերձմոսկովյան Նոգինսկում, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին:

Ապրիլի 16-ի երեկոյան մերձմոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները «Բուլատ» հատուկ ջոկատի ուժայինների աջակցությամբ Նոգինսկում ձերբակալել են 32-ամյա «օրենքով գող», ադրբեջանցի Թալեհ Գարիբխան օղլու Դագլիևին, ով քերական աշխարհում հայտնի է Տոլիկ Նոգինսկի մականվամբ:

Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի հատկանիշներով:




Լրահոս