Սան Սեբաստիանը նույնպես միացավ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին:
Ապրիլի 17-ին Սան Սեբաստիանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն: Այս մասին հաղորդում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը: