ՀԽ Քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե որպես ապրիլի 7-ի գործով վկա:
Տեղեկացնենք նաև, որ այսօր տեղի կունենա Ժիրայր Սեֆիլյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի՝ Վերաքննիչ դատարանում բողոքների քննությունը, իսկ Պավել Մանուկյանինը` ապրիլի 22-ին: