«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», հայտնում է Sunday Express-ը:
Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջոցները, «Լիվերպուլ»-ն ամռանը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Տրանսֆերի հնարավոր արժեքը դեռևս հայտնի չէ: Ընդգծենք, որ տեղեկատվությունն անձամբ հաստատել է ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը: