ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 6:00- 7:00-ի սահմաններում, Գորիս-Կապան (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 246-247-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում:
40-50 խմ ծավալի ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:
Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն